Ճապոնիայում մարդակերպ ռոբոտ-«աստված» է հայտնվել

Innovation 29.03.2021   23:00   395

Մինդար անունով մարդակերպ ռոբոտը պատրաստվել է Բոտխիստվա Կանոնի օրինակով։ Դա ճապոնիայում ամենահարգված Բոտխիստվաներից՝ մտքի պայծառության հասնելու ճանապարհին օգնականներից մեկն է։ Ենթադրվում է, որ Մինդարը լայն հասարակությանը կպատմի բուդդիզմի մասին՝ գրում է «Մեծ Ասիա»-ն։

Առաջին քարոզը անդրոիդը կարդացել է շնորհանդեսի ժամանակ, որն անցկացվել է Կոդայձի տաճարում՝ արևելյան Կիոտոյում՝ հայտնում է The Japan Times-ը։ Քարոզում իր ելույթը Մինդարը նվիրել է մարդկությանը և սրտի Սուտրային՝ դա կարճ արտահայտություն է, որը իմաստնության բուդդայական գաղափարախոսություն է քարոզում։ Անդրոիդի ելույթը ուղեկցվել է անգլիական և չինական սուբտիտրերով։

Տաճարի գլխավոր կառավարիչ Տենխո Գոտոն ասել է, թե Բուդդայի կերպարը, որը կարող է խոսել, հեշտացնում է բուդդիզմի ընկալումը։ Թեմի անդամները ևս նշել են, որ «շատերը կնայեն ռոբոտին և գուցե կխորհեն բուդդիզմի էության մասին»։

Մինդարի հասակը 165 սմ է, քաշը՝ 60 կգ։ Սարքը, որ ստեղծել են Տոկիոյի A-Lab Co ընկերությունում, ալյումինից և սիլիկոնից է։ Այն լայն հասարակայնությանը կներկայացվի մարտի 8-ից մինչև մայիսի 6-ը։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb