Ճապոնիայում գողացել են գրեթե 29 միլիոն դոլար արժողությամբ սուտակ
Gazeta.ru-i haxw8dmamb` հունվարի 27-ին Տոկիոյի կենտրոնական տարածքներից մեկից գողացել են սուտակ (Рубин), որը գնահատվում է մոտ 3 միլիարդ իեն (գրեթե 29 միլիոն դոլար):
Գողությունը կատարվել է թանկարժեք քարի վաճառքի հնարավոր գործարքի շուրջ բանակցությունների ընթացքում:
Ոստիկանության աշխատակիցները այժմ փնտրում են երկու տղամարդու, որոնք, ըստ դիմումատուների, գողացել են քարը և անհետացել հանցագործության վայրից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Յակուտիայի վարդագույն ադամանդը Ժնևի աճուրդում վաճառվել է 26.6 միլիոն դոլարով:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր