Ճապոնիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 153-ի

Աշխարհ 15.02.2021   09:50   55

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան հայտարարել է, որ փետրվարի 13-ին ճապոնական գլխավոր՝ Հոնսյու կղզում տեղի ունեցած 7․3 մագնիտուդով երկրաշարժից ծանր վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Նրա խոսքով՝ տուժածների ընդհանուր թիվը կազմում է 153, զոհեր չկան, փոխանցում է TASS-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր 103 վիրավորի մասին։

Վարչապետն ասել է, որ կառավարությունը ցուցաբերում է անհրաժեշտ օգնություն՝ տուժած շրջանում կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար։ Արագընթաց երկաթուղու վնասված հատվածներից մեկում երթևեկը դադարեցված է։ Երկրաշարժից առաջացած փլուզումը փակել է ավտոմայրուղին կղզու հյուսիս-արևելքում։

Ցնցումները զգացվել են Ճապոնիայի հյուսիսային, հյուսիսարևելյան և կենտրոնական 10 պրեֆեկտուրաներում։


 Պիտակներ
         Ճապոնիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb