Ճապոնիայում ձնամաքրման աշխատանքների ժամանակ մահացել է 60 մարդ

Աշխարհ 19.01.2021   16:12   40

Ճապոնիայի կառավարությունը արտակարգ ֆինանսական օգնություն կհատկացնի երկրի հյուսիսային շրջաններին, որտեղ չեն բավականացնում ձնամաքրման համար անհրաժեշտ ռեսուրսները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ երկրի կառավարության ներկայացուցիչ Կաձույոսի Ակաբան հայտարարել է, որ ձնամաքրման աշխատանքների ժամանակ մահացել է 60 մարդ։

Ակաբան նշել է, որ անվտանգ ձնամաքրում իրականացնելու համար համապատասխան օժանդակություն կտրամադրվի, որպեսզի ձեռք բերվեն անհրաժեշտ ռեսուրսները։ Ըստ նրա՝ զոհերի թիվը կարելի է համարել ռեկորդային։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb