Ճապոնիայի զորավարժարանում հրդեհ է բռնկել ԱՄՆ-ի զորքերի վարժանքների ժամանակ

Աշխարհ 11.02.2021   16:00   72

Հրդեհ Է բռնկել Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի զորավարժարանի տարածքում՝ Յամանասիի կենտրոնական պրեֆեկտուրայում, որտեղ տեղի են ունենում ԱՄՆ-ի՝ երկում տեղաբաշխված ծովային հետեւակայինների զինավարժանքներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 11-ին այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ կատարվում են կրակը վերացնելու աշխատանքներ, պազվում Է դրա պատճառը:

Զորավարժարանում փետրվարի 4-ին եւ 6-ին նույնպես հրդեհներ են արձանագրվել 155-միլիմետրանոց հաուբիցների մասնակցությամբ ամերիկացի զինածառայողների զինավարժանքների ժամանակ: Միջադեպերի պատճառը եղել Է չոր խոտի բռնկումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb