Ճապոնիայի վարչապետի այցն ԱՄՆ հետաձգվել է

Աշխարհ 02.04.2021   16:20   59

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայի այցը Միացյալ Նահանգներ հետաձգվել է մինչեւ ապրիլի կեսը։

Այս մասին հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար  Կացունոբու Կատոն:

Նրա խոսքով՝ Սուգան ապրիլի 16-ին պետք է հանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հավելելով, որ միջոցառման մանրամասները և ժամանակացույցը համաձայնեցվում են:

Նախապես սպասվում էր, որ Սուգան Բայդենին կհանդիպի ապրիլի 9-ին: 

Սուգան կդառնա առաջին օտարերկրյա ղեկավարը, որը Միացյալ Նահանգներ կայցելի հունվարին Բայդենի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո։


 Պիտակներ
         Ճապոնիայի վարչապետ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb