Ճապոնիայի փաթիլների թանգարանը

Art News 02.06.2020   22:30   1837

Աշխարհում գոյություն ունի փաթիլների թանգարան, որը գտնվում է Ճապոնիայի Հոկայդո կղզում։

Մինչ թանգարանին անցնելը մի քանի հետաքրքիր փաստ բնության գեղեցիկ երևույթի՝ ձյան անհրաժեշտ բաղադրիչը հանդիսացող փաթիլների մասին։

Փաթիլը 95 տոկոսով օդից է բաղկացած։ Եվ դրանով պայմանավորված՝ նրա անկման արագությունը շատ փոքր է, ինչն էլ մեզ թույլ է տալիս հիանալ փաթիլների թափվելով ու նույնիսկ նկարահանել այն։
Բոլոր փաթիլներն առանց բացառության վեցանկյուն են։

Բնության մեջ ոչ մի փաթիլ նման չէ մյուսին, փաթիլներից ոչ մեկը մյուսին չի կրկնում։

1 քառակուսի մետր ձյունը մոտ 350 միլիոն փաթիլ է ներառում։

Մարդու ֆիքսած ամենամեծ ձյան փաթիլը 38 սմ տրամագիծ ու 20 սմ հաստություն է ունեցել։ Հսկա փաթիլներով ձյունը եկել է Մոնտանա նահանգի Ֆորտ Կեո քաղաքում՝ 1887 թվականին։

Սովորական փաթիլները մոտ 4 միլիգրամ են ու մոտ 5մմ տրամագիծ ունեն։

Առաջին մարդը, ում հաջողվել է փաթիլի լուսանկար անել, եղել է ԱՄՆ ֆերմեր Ուիլսոն Բենթլին՝ 1931 թվականին։

Փաթիլն իսկապես բնության հրաշք է, որն իր արտացոլումը գտել է Ճապոնիայի փաթիլների թանգարանում։

Փաթիլների թանգարանի հիմնադիրը Նիկայա Ուկիտիրոն է։ Թանգարանը հենց նրա անունն էլ կրում է։ Թանգարանում կարող եք հսկայական քանակությամբ փաթիլների լուսանկարներ տեսնել։ Ցուցանմուշները նայելը շատ հարմար է։ Ներսում պտուտակաձև սանդուղք կա։ Թանգարանը կառուցված է սառցե անձավներում, որոնք գեղեցիկ տեսքի են բերված։ Ներսում ձմռան շունչը բերող սառնություն է։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր թանգարաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb