Ճապոնիայի նոր վարչապետի քվեարկությունը խորհրդարանում տեղի կունենա սեպտեմբերի 16-ին

Աշխարհ 02.09.2020   16:35   46

Ճապոնիայի նոր վարչապետի թեկնածության համար քվեարկությունն ազգային խորհրդարանում տեղի կունենա սեպտեմբերի 16-ին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 2-ին այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը:

Նշվում Է, որ կառավարող կոալիցիան՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) գլխավորությամբ ընդդիմադիր կուսակցությունների հետ փոխհամաձայնության Է հասել խորհրդարանում քվեարակության օրվա շուրջը:

Դրանից առաջ սեպտեմբերի 14-ին պետք Է տեղի ունենան ԼԴԿ-ի նոր նախագահի ներկուսակցական ընտրությունները. դրանցում հաղթանակ տարած թեկնածուն Էլ երկրի վարչապետի պաշտոնում կհաստատվի սեպտեմբերի 16-ին խորհրդարանում կայանալիք քվեարկության արդյունքներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



 Պիտակներ
         Ճապոնիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb