Ճապոնիան նախատեսում է ֆինանսական աջակցություն առաջարկել Թուրքիային

Աշխարհ 22.05.2020   15:32   193

Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն հայտնել է, որ կորոնավիրուսի տարածումը և տնտեսական ճգնաժամը վերահսկելու նպատակով  Թուրքիային բժշկական և ֆինանսական աջակցություն է առաջարկելու։

Այս մասին Աբեն նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանում կառուցված Չամ և Սակուրա հիվանդանոցների բացման ժամանակ ունեցած տեսակոնֆերանսի ժամանակ։  

«Մենք մտածում ենք ֆինանսական ներդրումների, այդ թվում՝ արտակարգ դրության պայմաններում վարկեր տրամադրելու շուրջ»,-ասել է նա։ 

Աղբյուրը՝ ermenihaber.am



 Պիտակներ
         Ճապոնիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon