Ճապոնիան կորոնավիրուսի պատճառով կարող է չեղարկել հուլիսին մեկնարկելիք Օլիմպիական խաղերը

Աշխարհ 27.02.2020   14:00   627

Չինաստանում բռնկված և երեք տասնյակ երկրում տարածված կորոնավիրուսը կարող է խոչընդոտել հուլիսին Ճապոնիայում Օլիմպիական խաղեր անցկացումը, հայտնում է The Guardian պարբերականը:

Միջազգային Օլիմպիական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքով` վարակի ներկայացրած վտանգի պատճառով առավել հավանական է, որ Խաղերի անցկացումը կչեղարկվի, քան  կհետաձգվի կամ այլ վայրում կանցկացվի:

Նշվում է, որ Օլիմպիական խաղերի մեկնարկին դեռևս երեք ամիս կա, ուստի՝ որոշումը կկայացվի իրավիճակի զարգացմանը համապատասխան: Ամենայն հավանականությամբ Խաղերի` տեղի ունենալ-չունենալու որոշումը կկայացվի մայիսի վերջին:

 Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվել է 862 մարդ:



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb