Ճապոնացիները ռեստորան են բացել ինտրովերտների համար

Art News 10.02.2020   22:00   866

Նյու Յորքում իր դռներն է բացել ևս մեկ յուրահատուկ ճապոնական ռեստորան ինտրովերտների համար Ichiran Ramen անվան տակ, հայտնում է New York Post–ը։ Ռեստորանի սեփականատերերը նշում են, որ միայն այս հաստատությունում է հնարավոր ամբողջությամբ զգալ ուտեստի համն ու վայելել այն։

«Սա ճաշելու սովորական ամերիկյան միջոցի հակադրություն է, քանի որ մենք հաճախ ենք ուտում մարդկանց շրջապատում և առանձնապես չենք կենտրոնանում ուտելիքի վրա։ Իսկ այստեղ հակառակը»,– ասում է ռեստորանի աշխատակցուհի Քեյլա Կոպելանդը։

Սակայն, ինչպես պնդում են գաղափարի հեղինակները, ամենակարևորն այն է, որ հաճախորդները ազատված են նույնիսկ անձնակազմի հետ շփումից։ Նրանց խոսքով՝ պատվերի համար վճարել կարելի է մուտքի մոտ ավտոմատի միջոցով։

Ռեստորանում տեղը զբաղեցնելուց հետո կարելի է թղթի վրա գրել ուտեստում օգտագործվող ցանկալի բաղադրիչների անուններն ու թուղը ուղարկել բացվող պանելի միջով:

«Շատերն են ուզում առանձնանալ, հատկապես, երբ ապրում են մեծ քաղաքում ու մշտապես մեծաքանակ մարդկանցով են շրջապատված: Դա կարող է հոգնեցնել, առավել ևս՝ եթե ինտրովերտ եք», - ասում է նոր ռեստորանի գաղափարի հեղինակ Մանաբու Յոշիմոտին:



 Պիտակներ
         Անսովոր ռեստորաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon