Ճանճի գեյզերը, ԱՄՆ

Art News 05.02.2020   21:30   954

Նևադա նահանգում գտնվող Սև անապատի տարածքում է գտնվում հեքիաթային գեղեցիկ Ճանճի գեյզերը, որն իր անունը ստացել է մոտակայքում գտնվող հին ագարակի անունից։ Ագարակը կառուցվել է 1916 թվականին։ Նրա տերերը գյուղատնտեսության համար ջուր հայթայթելու համար հորանցք են արել։ Գետնից ուժեղ շատրվան է ցայտել։ Այն որոշել են «կոնսերվացման ենթարկել», բայց 50 տարի անց բնության ուժերը այդ վայրում գեղեցիկ գեյզեր են ձևավորել։

Այսօր Ճանճի գեյզերը աշխարհում ամենագեղեցիկն է, և դա շնորհիվ նրա ջրերում առկա հանքանյութերի, աղերի ու ջրիմուռների բազմազանության։ Դրանք ակտիվորեն նստվածք են տալիս գեյզերի «գմբեթին» ու այն գունավորում ծիծածանի բոլոր գույներով։

Արդեն ավելի քան 100 տարի է այն տեղը, որտեղ գեյզերն է, պատկանում է մեկ ընտանիքի ու նրանց սեփականությունն է։ Տարածքի տերերը գեյզերը ցանկապատել են ու հետևում են այցելուներին, բայց իրենց հողատարածքի այդ մասը վաճառելու միտք չունեն։

Ներկայումս գեյզերի բարձրությունը երկու մետր է, բայց այն շարունակում է աճել և փոխել արտաքին տեսքն ու գունավորումը։ Գեյզերի շուրջ գեղեցիկ թափվող ջրվեժներ են ձևավորվել, որոնց հետ համատեղված բնության այս հրաշքը ֆանտաստիկ տեսք է ստացել։ Գեյզերը տեսնելու համար զբոսաշրջիկները պետք է անհատապես պայմանավորվեն ագարակատիրոջ հետ, քանի որ դեպի գեյզեր կազմակերպված էքսկուրսիաներ չեն կազմակերպվում։ Ճամփորդները, ովքեր հնարավորություն կստանան գեյզերը մոտիկից տեսնել, ականատես կդառնան նրա ևս մեկ գաղտնիքին․ գեյզերի բնական լողավազաններում շատ գեղեցիկ ձկներ են բնակվում։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         սյուրռեալիստական բնապատկերներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon