Ճանապարհները հունվարի 25-ին

Իրազեկիչ 25.01.2019   09:15   342

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 

Հունվարի 25-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով ավտոմեքենաների համար, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Շինարարական աշխատանքներ են ընթանում

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ:

Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.

Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝

1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:

***

2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. հունվարի 24-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է:



 Պիտակներ
         ճանապարհներ, երթևեկություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon