Ճանապարհները հունվարի 17-ին

Իրազեկիչ 17.01.2019   09:20   458

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 

Հունվարի 17-ին՝ ժամը 80:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղ տանող և Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Շիրակի մարզի Ալագյազ-Արթիկ, Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ-Մարտունի և Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահյուսի վտանգ:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված  97 բեռնատար և 79 մարդատար ավտոմեքենա:

Շինարարական աշխատանքներ են ընթանում

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ:

Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.

Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝

1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:

***

2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. հունվարի 17-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է:



 Պիտակներ
         ճանապարհներ, երթևեկություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon