Ճանապարհները Հայաստանում

Իրազեկիչ այսօր   09:45   4937

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

  • Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
  • Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
  • Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին, Սարավան-Զանգեր ավտոճանապարհները և Սյունիքի մարզի Գորիս-Շուռնուխ, Սիսիան-Զանգեր ավտոճանապարհները, «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են։
  • Արագածոտնի մարզի Ապարան և Թալին քաղաքների, Լոռու մարզի Վանաձոր և Ստեփանավան քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
  • Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն։
  • Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է։

Լարսի մասին

 

  • Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա:
  • ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 


 Պիտակներ
         ճանապարհներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb