Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Քաղաքական 14.05.2021   13:10   58

Մայիսի 13-ին, ժամը 16.15-ին, Երևանի Արհեստավորների փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 13-ին, ժամը 12.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 13-ին, ժամը 13.00-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցից Հալաբյան փողոց տանող ճանապարհին իրար են բախվել «Միցուբիշի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 13-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան, անվադողը վնասվելու հետևանքով, դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին. 4-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 13-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 62-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 13-ին, ժամը 13.25-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Բորա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զառ-Ակունք գյուղամիջյան ճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարե սալիկին. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 13-ին, ժամը 14.30-ին, Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցում մոտոցիկլավարը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, ինչից հետո մոտոցիկլետը կողաշրջվել է. 15-ամյա աղջիկը, 24-ամյա մոտոցիկլավարը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 13-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արծվաբերդ-Այգեձոր գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2103» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2103»-ի 64-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb