Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Պատահարներ 27.04.2021   14:41   43

Ապրիլի 26-ին, ժամը 02.10-ին, Երևանի
Եր. Քոչարի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2170»-ի 28-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 25-ին, ժամը 19.50-ին, Երևանի
Նոր Արեշի 35-րդ փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Կիան» բախվել է կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի. «Կիայի» 51-ամյա վարորդը և 74-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 26-ին, ժամը 15.00-ին, Երևանի
Էրեբունու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 26-ին, ժամը 13.25-ին, Երևանի
Հ. Բաբայան փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «ԳԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶի» 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 26-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհին՝ Արագածավան գյուղում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 26-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին իրար են բախվել ավտոբուս և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա. «Մերսեդեսի» 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 26-ին, ժամը 16.30-ին, Արծվաբերդ-Բերդ ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 16-ամյա վարորդը և 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb