Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Պատահարներ 09.04.2021   13:15   76

Ապրիլի 8-ին, ժամը 08.30-ին, Երևանի Ձորափի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ինքնաբերաբար առաջ ընթանալու հետևանքով 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկվել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 8-ին, ժամը 16.40-ին, Երևանի Հերացու փողոցում իրար են բախվել «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենա և մոտոցիկլ. 35-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 8-ին, ժամը 16.20-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «Սուզուկի» և «Պեժո» մակնիշի ավտոմեքենաներ. «Պեժոյի» 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 7-ին, ժամը 20.00-ին, Երևանի Մ. Մելքոնյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ծառերին, էլեկտրասյանը ու գլխիվայր շրջվել. 17-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 8-ին, ժամը 18.30-ին, Երևանի Իսակովի պողոտայում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


 Պիտակներ
         ճանապարհատրանսպորտային


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb