Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Պատահարներ 01.04.2021   14:15   65

Մարտի 31-ին, ժամը 04.00-ին, Երևանի Թամանցիների փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 23-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 31-ին, ժամը 01.05-ին, Երևանի Ռոստովյան փողոցում իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 31-ին, ժամը 12.50-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 31-ին, ժամը 20.40-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել», «Մերսեդես» և «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21101»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 1-ին, ժամը 00.20-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 23-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 31-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 82-րդ կմ-ին «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորակը. 40-ամյա վարորդը և վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 31-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում իրար են բախվել «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 21-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 31-ին, ժամը 17.35-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում բախվել է կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի. «Ֆորդի» 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 31-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սիսիան- Տոլորս ճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե արգելապատնեշին. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


 Պիտակներ
         պատահարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb