Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Պատահարներ 31.03.2021   13:10   43

Մարտի 30-ին, ժամը 21.20-ին, Երևանի Չարենցի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 29-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության դիմած 24-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է Երևանի 16-րդ թաղամասում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ոստիկանություն է ներկայացել 31-ամյ ա քաղաքացի և տվել խոստովանական բացատրություն, որ մարտի 29-ին, ժամը 19.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուն:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 30-ին, ժամը 11.10-ին, Երևանի Նորագավիթ թաղամասում իրար են բախվել «ԶԻԼ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 30-ին, ժամը 17.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 30-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Արարատ քաղաքի Խանջյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 31-ին բաժանմունք է ներկայացել 36-ամյա քաղաքացի և հայտնել, որ իր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել քաղաքացուն:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 27-ին, ժամը 18.45-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել որ մարմնական վնասվածքներով բուժօգնություն է ստացել 57-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է իրենց բակում ընկնելու հետևանքով:
Նույն օրը, ժամը 21.30-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնություն է ստացել 50-ամյա քաղաքացի եւ հայտնել է, որ վնասվածքները ստացել է Լոռու մարզի Հագվի գյուղում ընկնելու հետևանքով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիները վնասվածքները ստացել են ոչ թե վերը նկարագրված հանգամանքներում, այլ մարտի 27-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Հագվի գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով.
57-ամյա քաղաքացին մեքենայի վարորդն է։
Կատարվում է քննություն։

***

Մարտի 30-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Երևան-Բալահովիտ ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 30-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 28.5-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107»-ի 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb