Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Պատահարներ 24.02.2021   16:10   56

Փետրվարի 23-ին, ժամը 20.35-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, ապա բախվել կրպակին:
Վրաերթի ենթարկված քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 23-ին, ժամը 15.30-ին, Երևանի Թամանցիների և Մասիսի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան», «Ֆորդ» և «XCMG» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 59-ամյա վարորդը և 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 23-ին, ժամը 14.20-ին, Երևանի Արցախի պողոտայում «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 23-ին, ժամը 14.05-ին, Երևանի Քրիստափորի փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 24-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության դիմած 24-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է փետրվարի 23-ին, ժամը 23.00-ին, Էրեբունու շուկայի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 23-ին, ժամը 17.55-ին, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2106»-ի 68-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb