Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Պատահարներ 28.01.2021   15:52   56

Հունվարի 27-ին, ժամը 00.05-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկել «Դեյվու» մակնիշի ավտոմեքենան հրող երեք քաղաքացիներին, ապա բախվել նշված «Դեյվու» ավտոմեքենային. երեք քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 27-ին-ին, ժամը 09.10-ի, Երևանի Նոր Արեշի 3-րդ և 4-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 28-ին, ժամը 00.01-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 51-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել. 51-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 27-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե հարթակին. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 27-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 10-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 27-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում կայանված «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար շարժվել է, ինչի հետևանքով վարորդը մնացել է մեքենայի և պատի արանքում. 18-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Օպելի» 43-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Բախման հետևանքով «Մերսեդես» ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է առաջացել:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 27-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Կապանի Գործարանային փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է մետաղյա սյանը. 31-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 27-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 27-ին, ժամը 13.15-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Թումանյան փողոցից Սպանդարյան փողոց տանող հատվածում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի. «Ֆոլքսվագենի» 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 27-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 137.5-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսանը» կողաշրջվել է. «Նիսանի» 47-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


 Պիտակներ
         պատահարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb