Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Պատահարներ 19.01.2021   14:14   51

Հունվարի 18-ին, ժամը 20.40-ին, Երևանի Թումանյան և Կողբացու փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 18-ին, ժամը 13.30-ին, Երևանի Արցախի և Այվազովսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 18-ին, ժամը 15.50-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 23-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 56-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-24» և «Նիսան Իքս Տրայլ» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Իքս Տրայլի» երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 18-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 33-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 30-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 18-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 18-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գյումրի-Երևան ճանապարհի 1,2-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 50-ամյա վարորդը և 48-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 18-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Իջեւանի Արցախյան փողոցում իրար են բախվել «Սուզուկի» և «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՈՒԱԶ-ի» 71-ամյա վարորդը և 59-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


 Պիտակներ
         պատահարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb