Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Պատահարներ 18.01.2021   14:29   59

Հունվարի 16-ին, ժամը 22.20-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենայի. «Ինֆինիտիի» 16-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 17-ին, ժամը 17.45-ին, Երևանի Գայի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 17-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 17-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «Պորշ Կայեն» և «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21065»-ի 35-ամյա վարորդը և 12-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 17-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 73-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 17-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ընկել է ճամփեզրի իջվածքը. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb