Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Պատահարներ 14.01.2021   12:10   30

Հունվարի 13-ին, ժամը 19.30-ին, Երևանի Նար-Դոսի և Աղյուսագործների փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 09.00-ին, Երևանի Դավիթաշենի կամուրջը Եղվարդի խճուղուն միացնող ճանապարհին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարերին և արգելապատնեշին. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 12-ին, ժամը 18.35-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Ջին Բեյ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ջին Բեյի» 63-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 15.10-ին, Երևանի Կիևյան փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Ֆորդ», երկու «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 06.50-ին, Երևանի Բադալ Մուրադյան փողոցում «ԳԱԶ-172412» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 8,2-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 62-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Գայի պողոտայում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Սյունիք բնակավայրից Ագարակ տանող ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» բեռնատար և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա. «ՎԱԶ-2121-ի» 32-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


 Պիտակներ
         պատահարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb