Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Իրադարձային 02.09.2020   18:00   49

Օգոստոսի 31-ին, ժամը 22.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 1-ին, ժամը 17.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 31-ին, ժամը 22.25-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-217030» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 12-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 31-ին, ժամը 20.05-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 31-ին, ժամը 22.25-ին, 36 և 33-ամյա քաղաքացիներ բուժօգնության են դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել են Երևանի Իսակովի պողոտայում անհայտ ավտոմեքենայի սրահում, վարորդի կտրուկ արգելակելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 1-ին, ժամը 00.50-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, որի հետևանքով 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 1-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի հատվածում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի. «Ֆոլքսվագեն Վենտոյի» 42-ամյա վարորդը և «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 1-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Վանաձորի Թումանյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որից հետո լքել է դեպքի վայրը:
Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի և Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 22.30-ին, ոստիկանության Բազումի բաժին է ներկայացել վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 1-ին, ժամը 06.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գյումրի քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցի տներից մեկի պատին. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտամբերի 1-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Դիլիջանի Կամոյի փողոցում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրայի» 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 84,6-րդ կմ-ին իրար են բախվել «ԴԱՖ» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21010-ի» 36-ամյա վարորդը և 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։



 Պիտակներ
         Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb