Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Պատահարներ 31.08.2020   18:00   43

Օգոստոսի 27-ին, ժամը 18.30-ին, Երևանի Եղվարդի խճուղում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21093-ի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 28-ին, ժամը 14.40-ին, Երևանի «Գ-1» թաղամասում իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 70-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 28-ին, ժամը 11.10-ին, Երևանի Թամանցիների փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 28-ին, ժամը 10.00-ին, Երևանի Տիգրան Մեծի և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում իրար են բախվել մոտոցիկլ և «Նիսան» մակնիշի ավտոմեքենա. 23-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 23-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 24-ամյա քաղաքացի, որը հայտնել է, թե վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է օգոստոսի 22-ին, Երևանի Արմենակյան փողոցում «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 28-ին, ժամը 14.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 29-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Հացիկ գյուղում իրար են բախվել «ԳԱԶ-31105» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2115-ի» վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 28-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղում իրար են բախվել «Նիսան» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 28-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արշալույս գյուղում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել տներից մեկի պատին. 79-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 28-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Արմանիս-Ստեփանավան ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի 23-րդ կմ-ին մոտոցիկլետը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ջրամբարի պատնեշին. 32-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Սոլակ գյուղում «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոտնակին. վարորդը և 10-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 28-ին, ժամը 11.45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 29-ին, ժամը 15.03-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ», «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 42-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 28-ին, ժամը 23.00-ին, Երևանի Արցախի պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 29-ին, ժամը 15.20-ին, Երևանի Բադալ Մուրադյան փողոցում իրար են բախվել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա և «Հունդաի» ավտոբուս. ավտոբուսի 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 30-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 88-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 29-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Արազու փողոցում «Լադա Լարգուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 29-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արարատի մարզի Դաշտավան գյուղում իրար են բախվել «Լեքսուս GX470» և «ՎԱԶ-211200» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-211200-ի» 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 29-ին, ժամը 06.20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 16-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 29-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետև տներից մեկի պարսպին. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 29-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Գառնի-Գողթ ճանապարհին իրար են բախվել «Զիլ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 44-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 29-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի «Խաչի մոտ» կոչվող տարածքում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 29-ին, ժամը 21.15-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի և Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու, որրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 29-ին, ժամը 21.30-ին, Երևանի Զ. Քանաքեռցու և Ֆանարջյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Տիդայի» 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 30-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ճանապարհի 69-րդ կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 30-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 32-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդեսի» 22-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 30-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 30-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները, «ՎԱԶ-2101-ի» 43-ամյա ուղևորը և «Միցուբիշիի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 30-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 31-րդ կմ-ին իրար են բախվել «Հոնդա Սիեռվի» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 30-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ», «Միցուբիշի» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։



 Պիտակներ
         Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb