Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Պատահարներ 25.06.2020   16:07   492

Հունիսի 24-ին, ժամը 14.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 24-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 2-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 24-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 89-ամյա քաղաքացի և հայտնել, որ հունիսի 12-ին վրաերթի է ենթարկվել:
Պարզվել է, որ հունիսի 12-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել քաղաքացուն:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 24-ին, ժամը 17.34-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 42-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 24-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի «Ամառանոց» կոչվող տարածքում «Դնեպր Կ-650» մոտոցիկլետի սռնին կոտրվել է և շրջվել, ինչի հետևանքով 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 29-ամյա մոտոցիկլիստը շտապօգնության բրիգադի կողմից ստացել է բուժօգնություն և հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 24-ին, ժամը 21.33-ի սահմաններում, Կապան քաղաքի Կ. Դեմիրճյանի անվան հրապարակում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 24-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Դարբաս համայնքի վարչական տարածքի Միջնադաշտ կոչվող տեղանքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 57-ամյա վարորդը և 52-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։



 Պիտակներ
         պատահարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb