Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Իրադարձային 04.02.2020   12:48   156

Փետրվարի 3-ին, ժամը 20.15-ին, Երևանի Ամիրյան փողոցում «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 2-ին, ժամը 22.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին, այնուհետև պատին. 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 3-ին, ժամը 10.30-ին, 57-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով բուժօգնություն է ստացել շտապօգնության խմբի կողմից և հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 08.45-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 3-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղում «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել պատին. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։



 Պիտակներ
         պատահարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon