Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Պատահարներ 01.11.2019   11:45   512
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հոկտեմբերի 31-ին, ժամը 15.40-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 38-ամյա վարորդը և 1-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 31-ին, ժամը 00.15-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը. 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 31-ին, ժամը 15.40-ին, վնաբվածքներով հիվանդանոց են դիմել 22 և 25-ամյա քաղաքացիներ և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել են Ապարան քաղաքում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով ինքնավթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 31-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Երասխ մայրուղու 12-րդ կմ-ին «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարի մեջ. վարորդը և 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 31-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 8-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 23-ամյա վարորդը և 54-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 31-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրու Մ. Խորենացու փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 51-ամյա վարորդը և 50-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 31-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Կապանի Գործարանային փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել»-ի 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 31-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 104 կմ-ին իրար են բախվել «Իվեկո» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Իվեկո»-ի 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         պատահարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon