Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Պատահարներ 10.10.2019   11:24   97
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հոկտեմբերի 9-ին, ժամը 14.50-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև բախվել են կայանված «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես»-ի երկու ուղևորները և «Օպել»-ի 64-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 21.40-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում անհայտ ավտոմեքենան բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսան»-ի 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 10-ին, ժամը 00.10-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 11.15-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան և Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհից դեպի ՌԴ սահմանապահ զորքերի ուղեկալ տանող ճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Շահումյան գյուղում «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է տներից մեկի պատին. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 36-րդ կմ-ին «Օպել Աստրա G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 22.00-ին, ՃՈ 2-րդ սպայական գումարտակից զեկուցագիր է ներկայացվել, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Հացիկ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21070» և «Իսուզու» մակնիշի ավտոմեքենաներ:
Պարզվել է, որ վթարի հետևանքով «Իսուզու»-ի 56-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 15-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի արգելապատնեշներին և ընկել ձորը. 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 13.45-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Խ. Հայրիկի և Պռոշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         պատահարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon