Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Պատահարներ 09.10.2019   12:50   135
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.30-ին, Երևանի Չարենցի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 15.45-ին, Երևանի Հերացու փողոցում իրար են բախվել «Օպել», «Տոյոտա», երկու «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 11.40-ին, Երևանի Գ. Նժդեհի և Սևանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ»-ի 30-ամյա վարորդը և երկու ուղևորները, «ԲՄՎ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 14.45-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «Միցուբիշի» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ»-ի 18-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 16.50-ին, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 02.00-ին, Երևանի Նուբարաշենի խճուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ի 29-ամյա վարորդը և 38-ամյա ուղևորը, «Ֆոլքսվագեն»-ի 40-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 16.30-ին, Երևանի Հր. Քոչարի փողոցում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 14.15-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուս»-ի 63-ամյա վարորդը և 58-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 21.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Ապարանի Զ. Դարյան փողոցում բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի. «ՖորդՏրանզիտ»-ի 60-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 00.50-ի սահմաններում, Արարատի մարզի Լուսաշող գյուղում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքին Կամոյի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա կնոջ և 5-ամյա տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 12.00-ին, Մեծամորի ՀԱԷԿ-ի տարածքում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆիատ» և «Մերսեդես E350» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Մերսեդես»-ը բախվել է կայանված մեկ այլ «Մերսեդես»-ի. «Մերսեդես E350»-ի 25-ամյա վարորդը, «Ֆիատ»-ի 25-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Գառնի-Հացավան գյուղերի ճանապարհին իրար են բախվել «Միցուբիշի Պաջեռո» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես» -ներից մեկի 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 9-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 13.10-ին, Գյումրի-Արմավիր ճանապարհի 36-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2106»-ի 60-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         պատահարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon