Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Պատահարներ 03.10.2019   12:39   168
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հոկտեմբերի 1-ին, ժամը 19.36-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 38-ամյա քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է 2 օր առաջ՝ Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է սեպտեմբերի 29-ին, ժամը 21.15-ին, Երևանի Գր. Լուսավորչի փողոցի շենքի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով. տուժողը մեքենայի ուղևորն էր:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 2-ին, ժամը 10.00-ին, Երևանի Արմենակյան փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 2-ին, ժամը 16.00-ին, Երևանի Նոր Խարբերդ և Կենտրոնական փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 1-ին, ժամը 14.30-ին, Երևանի Սարի թաղում իրար են բախվել «Մերսեդես», «ՎԱԶ-2107», «Հունդաի» և կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 25-ին, ժամը 17.00-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար էին բախվել «Մերսեդես» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուս»-ի 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով հոկտեմբերի 2-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 14.00-ից մինչև ժ.15.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ավանի 14-րդ փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով հոկտեմբերի 1-ին, ժամը 13.05-ին, բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 1-ին, ժամը 16.00-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 1-ին, ժամը 17.45-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Նիսան» և «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԵրԱԶ»-ի 72-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 1-ին, ժամը 21.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Տոյոտա» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՈւԱԶ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 2-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհից Բերքառատ տանող ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ձիու. 55-ամյա ձիավորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 3-ին, ժամը 01.56-ին, ոստիկանության Արմավիրի բաժնից հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը, ժամը 00.05-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության տեղափոխված 29-ամյա քաղաքացին և հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Արագծոտնի մարզի Արտենի գյուղի մոտ:
Պարզվել է, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 26-րդ կմ-ին «Տոյոտա Վիտզ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել. տուժող քաղաքացին վարորդն է:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 2-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Քարակերտ-Շենիկ ճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 70-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 2-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Էջմիածին-Շահումյան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21014»-ի 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 2-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 74-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ-44151» և «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Կորսա»-ի 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 2-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 2-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 146-րդ կմ-ին «Աուդի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին և հայտնվել ձորակում. 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 2-ին, ժամը 02.07-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 32-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, իրենց տան աստիճաններից ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է հոկտեմբերի 2-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Բերդավան-Զորական ճանապարհի 3-րդ կմ-ին իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 2-ին, ժամը 15.00-ի սահմաններում , Նոյեմբերյանի վարչական տարածքի «Գոգդաղ» սարամասում «Բելառուս» մակնիշի տրակտորը դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը. 40-ամյա տրակտորիստը և 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         պատահարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon