Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Իրադարձային 11.09.2019   18:05   89
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Սեպտեմբերի 10-ին, ժամը 00.05-ին, Երևանի Չարենցի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Օպել»-ը բախվել է կայանված «Սուբարու»-ին. «Օպել»-ի 33-ամյա վարորդը և «Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 01.20-ին, Երևանի Չարենցի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Ֆոլքսվագեն»-ը բախվել է կայանված «Մերսեդես»-ին. «Ֆոլքսվագեն»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 00.05-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 08.00-ին, Երևանի Արզումանյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 70-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 23.30-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 32-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 13.35-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» բեռնատարը, «Սուբարու», «ՎԱԶ-2107», «ԿԻԱ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 06.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 23.15-ին, Երևանի Դրոյի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացու, ապա բախվել կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Մասիս քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Օպել Վեկտրա»-ի 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 35-րդ կմ-ին «Շկոդա Ֆաբիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհին գտնվող քարին. 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         պատահարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon