Պատահարներ հանրապետությունում

Պատահարներ 15.01.2019   11:46   336

Հունվարի 13-ին, ժամը 23.00-ին, Երևանի Սիլիկյան թաղամասում իրար են բախվել «Մերսեդես», «ՎԱԶ-21061» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի վարորդը և 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 14-ին, ժամը 05.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թամանցիների փողոցոււմ բախվել է ճամփեզրի ծառին. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 14-ին, ժամը 16.30-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Կիա» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիա»-ի վարորդը և «Տոյոտա» -ի 56-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 14-ին, ժամը 22.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Նիսան», «Ինֆինիտի» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ի 46-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 14-ին, ժամը 21.10-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Քանաքեռի 11-րդ փողոցի տան պատին. 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 14-ին ոստիկանության Թալինի բաժին հաղորդում է ստացվել, որ ժամը 15.55-ին հիվանդանոց բուժօգնության է դիմել 38-ամյա քաղաքացի, որը մարմնական վնասվածքները ստացել է 2018թ. դեկտեմբերի 28-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Գետափ գյուղում՝ իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 14-ին, ժամը 08.55-ի սահմաններում, «Օպել Աստրա-Ֆ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին ընկել է ձորակը. 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:



 Պիտակներ
         Ճանապարհատրանսպորտային պատահարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon