Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Պատահարներ 09.01.2019   11:31   262

Հունվարի 8-ին, ժամը 14.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «ԿԻԱ», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 8-ին, ժամը 22.00-ին, Երևանի Տիտոգրադյան և Խաղաղ Դոնի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 8-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 84-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 22-ամյա ուղևորը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 8-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Այգեստան գյուղում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, ապա իր մեքենայով տեղափոխել է հիվանդանոց և ներկայացել ոստիկանության Արտաշատի բաժին:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 8-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Դեղձուտ-Մրգանուշ գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «Աուդի» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենանեպ. «Տոյոտա Քեմրի»-ի 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 8-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***

Հունվարի 8-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Ֆորդ Պումա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել պատին ու կողաշրջվել. վարորդը և 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 8-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Ստեփանավան-Տաշիր ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուս»-ի 46-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:



 Պիտակներ
         Ճանապարհատրանսպորտային պատահարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon