Ճանապարհատրանսպորտային պատահարներ

Պատահարներ 15.08.2019   18:19   100
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Օգոստոսի 14-ին, ժամը 10.10-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Օպել», «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի և «Օպել»-ի վարորդները, «Օպել»-ի 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 14-ին, ժամը 11.30-ին, Երևանի Աշտարակի խճուղում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարերին. 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 14-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոց դիմած 25-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը Երևանի Բաշինջաղյան փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 14-ին, ժամը 19.50-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 14-ին, ժամը 20.40-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսան»-ի 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 14-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 3-րդ կմ-ին «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 14-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 14-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 85-րդ կմ-ին իրար են բախվել «ՈւԱԶ» և «Նիսան» մակնիշի ավտոոմեքենաներ. «Նիսան»-ի 49-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 14-ին, ժամը 20.20-ին, Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         պատահարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon