Ճանապարհատրանսպորտային պատահարներ

Իրադարձային 10.07.2019   18:12   100
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հուլիսի 9-ին, ժամը 18.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 8-ին, ժամը 23.40-ինխ Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Համմեր» և «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21093»-ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 10-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև ախվել ճամփեզրի ընկուզենուն. «ՎԱԶ-2106»-ի 30-ամյա վարորդը և «Օպել» -ի 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 9-ին, ժամը 08.55-ին, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 9-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2105» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 9-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Լոռու մարզում՝ Մ-6 միջպետական ճանապարհի 59-րդ կմ-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենային. «Ֆորդ Տրանզիտ»-ի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 10-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 17-րդ կմ-ին «Միցուբիշի Գալանտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորակը. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 9-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Հրազդան-Զովաբեր ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային. վարորդները և «Մերսեդես»-ի 60-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 9-ին, ժամը 07.00-ի սահմաններում, «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենան Կապանի Սպանդարյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին ու էլեկտրասյանը. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 9-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի M-2 ճանապարհի 324-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց C180» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարերին և կողաշրջվել. 24-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՃՏՊ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon