Տրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Պատահարներ 30.01.2019   12:06   278

Հունվարի 29-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Այնթապ գյուղի հատվածում, իրար են բախվել «Մերսեդես Բենց C 180» և «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Նիսան Տիդա»-ն բախվել է արգելապատնեշին. «Մերսեդես Բենց C 180»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 29-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Էջմիածին–Մարգարա ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը և 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 29-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 36-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի վարորդը և յոթ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։



 Պիտակներ
         Ճանապարհատրանսպորտային պատահարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon