«Ճանաչիր ինքդ քեզ»

Դասեր 16.10.2019   12:10   1573
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ավանդազրույց

Լինում է, չի լինում, մի չինացի թագավոր: Եվ լինում են` մի չինացի ու մի թագավոր: Մի անգամ  չինացին ու  թագավորը գնում  են չինացի թագավորի մոտ ու ասում.

- Թագավորն ապրած կենա, դու չինացի թագավոր ես, իսկ մենք` չինացի ու թագավոր, էլ ո՞րն է մեր տարբերությունը, դու իջիր գահից, թող մենք կառավարենք:

Այս լսելով, չինացի թագավորը կանչում է խոհարարին և հրամայում եփել չինացուն ու թագավորին: Ապա` չինացի թագավորը ուտում է նրանց և դառնում` չինացի թագավոր + չինացի + թագավոր: Իսկ չինացին ու թագավորը դառնում են` չինացի թագավոր + չինացի + թագավոր:

Այսպիսով, սիրելի երեխաներ, առակս համերաշխ ապրելու և ազգային միասնության մասին է:

Առակի միջոցով ազգային հոգեկերտվածքի վերլուծության փորձ

  1. Ինչո՞ւ կերավ չինացի թագավորը, բալիկ ջան:

  2. Ո՞վ էր խոհարարը:

  3. Մինչ այդ ինչո՞վ էր սնվում չինացի թագավորը:

  4. Ի՞նչ պաշտոն ուներ չինացին և ի՞նչ ազգության էր պատկանում թագավորը:

  5. Քանի՞ չինացի կար, քանի՞ թագավոր և քանի չինացի թագավոր (գումարեք իրար այդ ամենն ու համեմատե՛ք ):

  6. Արդյոք չինացի թագավորը սիրո՞վ կերավ չինացուն ու թագավորին (որո՞նք են չինական մշակույթի հետքերը տվյալ պարագայում):

  7. Չինացի թագավորի ժամանակ գոյություն ունե՞ր արդյոք չինական պարիսպը:

  8. Ինչո՞ւ չինացին մենակ չգնաց չինացի թագավորի մոտ:

  9. Ամուսնացա՞ծ էր արդյոք չինացի թագավորը: Եթե այո, ապա քանի՞ կին ուներ նա: Եթե մեկ, ապա ինչո՞ւ չէր երևում այդ կինը: Եթե չէր երևում այն պատճառով, որ չինացի թագավորը կերել էր նրան, ապա սիրո՞վ էր կերել արդյոք, եթե սիրով էր կերել, ապա ինչպե՞ս էր կոչվում այդ սերը: Իսկ եթե չէր կերել, ապա ինչո՞ւ չէր երևում այդ կինը:

  10. Արդյոք ծանո՞թ էր կինը չինացուն:

  11. Պատմեք մի քիչ խոհարարի մասին, փորձելով վերլուծել նրա կերպարը:

  12. Ու, ընդհանրապես, ի՞նչ նպատակով են մարդիկ իրար ուտում (պատմեք մի քիչ ձեր մասին):

  13. Երբևէ կերե՞լ եք որևէ մեկին: Եթե այո, ե՞րբ և որտե՞ղ: Իսկ եթե ոչ, ապա ինչո՞ւ (բերել խիստ ծանրակշիռ փաստարկներ ): Թե՞ նոր եք պատրաստվում ուտել:

  14. Քանի՞ անգամ է հնարավոր ուտել մեկ մարդուն, պատմեք ձեր ատամների մասին ( ի դեպ, ինչո՞ւ չեք գնում ատամնաբույժի մոտ):

  15. Վերցնովի երեխա է եղել արդյոք չինացի թագավորը, թե՞ ծնողները նրան գտել են Հայաստանում (նշեք ձեր ամենասիրած հնդկական ֆիլմը):

  16. Ո՞րն է Ձեզ առավել սրտամոտ, մարդակերությո՞ւնը, թե՞ երաժշտությունը: Եթե երկուսը միասին, ապա նշեք, ում կուզեիք ուտել և՝ ի՞նչ երաժշտության ուղեկցության ներքո (հնարավորինս համառոտ պատմեք Ջորդանո Բրունոյի մասին):

  17. Ինչպիսին էր այդ ժամանակ մսի պրոբլեմը Չինաստանում (ի վերջո, ինչ եք ուզում չինացիներից, եթե այդքան նրանց սիրում եք):

  18. Ի՞նչ արժեր ափիոնը չին ժողովրդի համար:

  19. Ինչո՞ւ այդ գործերով չէր զբաղվում Չինաստանի ներքին գործերի նախարարությունը:

  20. Չինացի թագավորը խնդիրը ինչո՞ւ քվեարկության չդրեց: Եթե դներ, ապա որքա՞ն ժամանակ կպահանջվեր և դրա հետ կապված ի՞նչ հարցեր կառաջանային: Այն օրակարգի՞ հարց էր, թե՞ օրակարգից դուրս:

  21. Արդյոք չինացի թագավորը հողային պահանջ ունե՞ր չինացուց և թագավորից (պատմեք մի քիչ Սիբիրից):

  22. Ի՞նչ գումար կփոխանցեիք չինացի թագավորի հաշվեհամարին:

  23. Այնուամենայնիվ, ինչո՞ւ է այդքան հարազատ ու սիրելի չինացի թագավորը:

  24. Կատարվածին ինչ քաղաքական գնահատական կտայիք:

  25. Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն կլիներ այդ կապակցությամբ միջազգային դիտորդների հնարավոր արձագանքը:

  26. Շարադրեք ձեր քաղաքական հայացքները, նշելով Ձեր ճշգրիտ հասցեն և ընտանիքի անդամների տվյալները: Քանի դատված բարեկամ ունեք և որտեղ կցանկանայիք հետագայում նստել …

Թեստը հայերենի վերծանեց՝ Արթուր Շահնազարյանը


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արթուր Շահնազարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon