Ճանաչի՛ր ինքդ քեզ

Դասեր 22.03.2020   20:30   5713

Ներկայացնում ենք փիլիսոփայության հիմնադիրներից համարվող Սոկրատեսի մի քանի դասական ասույթներից։

  • Առաքինությունը գիտելիք է:
  • Ճանաչի՛ր ինքդ քեզ:
  • Մարդ անկարող է լինել իմաստուն ամեն ինչում: Հետևաբար ով ինչ գիտի, դրանում էլ իմաստուն է:
  • Արատներն ու չարիքը չիմացության, տգիտության ծնունդն են:
  • Հենց աստվածային հոգու շնորհիվ մարդը հաղորդակցվում է աստվածային գիտելիքին:
  • Գիտելիքից ուժեղ և ոչինչ չկա, այն միշտ և ամեն ինչում հաղթում է հաճույքին և մնացած ամեն ինչին:
  • Գիտելիքը ճշմարիտ կարծիքից արժեքավոր է և տարբերվում է նրանից կապակցվածությամբ:
  • Այն ամենը, ինչին ձգտում է հոգին, երջանիկ ավարտ է ունենում, եթե ղեկավարվում է բանականությամբ:
  • Բանականությունը բարիք է, անխոհեմությունը՝ չարիքի աղբյուր:
  • Խելքով թե՛ դաստիարակությունը, թե՛ կրթությունը շահեկան է:
  • Միայն բանականությամբ ղեկավարվելով թե առողջությունը, թե ուժը, թե գեղեցկությունը, թե հարստությունը օգտագործվում են ի բարին:



 Պիտակներ
         Սոկրատես


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon