Ճամբարակում հարցեր լուծող Վիլեն Սոսյանը ձերբակալվել է

Իրադարձային 05.09.2019   10:10   119
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Սեպտեմբերի 4-ին «ԹԵՐԹ.am»  լրատվական կայքում «Ճամբարակում ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ. քաղաքապետի մտերիմ «օրենքով գողին» պատասխանատվության կանչելը շարունակում է ոստիկանության ուժերից վեր մնալ» վերտառությամբ հոդված էր հրապարակվել:

Ըստ հոդվածագրի՝ Ճամբարակ քաղաքում ծեծկռտուք է տեղի ունեցել և հնչել են կրակոցներ: Այս կապակցությամբ, թեև ոստիկանությունից ստացել են հստակ տեղեկատվություն, սակայն խեղաթյուրել են իրականությունը` դրսևորելով կողմնակալ վերաբերմունք: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։

Եվս մեկ անգամ տեղեկացնենք, որ ոստիկանության Ճամբարակի բաժնում տեղեկություն է ստացվել քաղաքի ավտոկայանի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ, այլ ոչ թե կրակոցների: Վիճաբանության վերաբերյալ ստացած տեղեկությունները ստուգելու նպատակով ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ և վիճաբանություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել երկու անձի, որոնցից մեկը, ինչպես նշված է հոդվածում՝ «Ճամբարակում հարցեր լուծող Վիլեն Սոսյանն է»: Տեղեկությունը ստուգելու նպատակով բաժին է հրավիրվել նաև մեկ քաղաքացի: Նրանք տվել են բացատրություններ:

Լրատվամիջոցին ևս մեկ անգամ հորդորում ենք չճշտված տեղեկություններ չտարածել՝ նպատակ ունենալով անվանարկել ոստիկանությանը: Հավելենք, որ ՀՀ ոստիկանությունը տիրապետում է օպերատիվ իրավիճակին և կաշկանդված չէ որևէ մեկի ո՛չ կարողություններով, ո՛չ էլ հասարակության մեջ ունեցած դիրքով: Համակարգն իր գործառութային պարտականություններն իրականացնում է օրենքին համապատասխան և համարձակ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Վիլեն Սոսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon