Թվիթերը 2020 թվականին ավելի քան 3.7 մլրդ դոլարի եկամուտ է ունեցել

Network News 08.04.2021   09:33   36

«Թվիթեր» ընկերության եկամուտները նախորդ տարի կազմել են 3.716 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին ասվում է ընկերության կողմից ապրիլի 7-ին տարածած զեկույցում:

Ընկերությունը 2020 թվականի վերջի տվյալներով ունի ավելի քան 5500 աշխատակից, ովքեր աշխատում են աշխարհի տարբեր երկրներում տեղակայված ավելի քան 35 գրասենյակում:

«Թվիթեր»-ի ղեկավարությունն իր համար նպատակ է դրել, որ մինչև 2025 թվականը աշխատակիցների առնվազն կեսը լինեն կանայք, իսկ շուրջ մեկ քառորդը՝ տարբեր փոքրամասնությունների ներկայացուցիչ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb