Թշնամուց հետ է վերադարձվել Վարանգաթաղ կոչվող բարձունքը

Իրադարձային 07.10.2020   11:41   44

Ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, երեկ օրվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը:

Այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն հովհաննիսյանը։

Մասնավորապես, երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը:

Ներկա պահին մարտական գործողությունները արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են:



 Պիտակներ
         Թշնամուց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb