Թշնամին ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ է պահել Շուշին և Ստեփանակերտը

Իրադարձային 06.11.2020   09:29   33

Նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ, հաղորդում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:

Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։

Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։

Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա 3 զոհ։

Մյուս տվյալները ճշտվում են։

Դեպքի վայրից լուսանկարները` քիչ հետո։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb