Թշնամական զորքերի ոչնչացման և փախուստի հերթական կադրերը

Հրատապ 08.10.2020   22:30   55

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է թշնամական զորքերի ոչնչացման եւ փախուստի հերթական կադրեր:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության վրա։

Հակառակորդը թիրախավորում է նաեւ խաղաղ բնակչությանը, ռմբակոծում քաղաքները, այդ թվում՝ Ստեփանակերտը, Շուշին։

Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3154 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմն ունի 331 զոհ։

 



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb