Տրվող հարցերի ծավալն ուղղակի աննկարագրելի է. Արսեն Ջուլֆալակյան

Տեսանկյուն 07.04.2021   10:50   78

ԱԺ նախկին խատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրել է.

«Համոզված եմ՝ Սփյուռքը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ կարիք ունի օբյեկտիվ լուսաբանման։ 

Ընդ որում, Սփյուռքի բոլոր օջախներն առանց բացառության։ Ամենուրեք նկատվում է կամ ինֆորմացիայի լրջագույն բացակայություն, կամ դեզինֆոռմացիա։ 

Այդ նպատակով տեղին կլինի հանրային հարգանք վայելող, գրագետ, թեմային ծանոթ, օբյեկտիվությունը պահպանած անձանց այցերը և հանդիպումները Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների ստվար խմբերի հետ։ Սեփական փորձով եմ ասում. տրվող հարցերի ծավալն ուղղակի աննկարագրելի է...

հ.գ. զուտ այն ցուցանիշը, թե ինչքան դիտում է ապահովում հայությունը (իհարկե, ոչ միայն Սփյուռքից...) ռեժիմով անկանոն գոռացողների լայվերին և անգրագետ մեկնաբանություններին, արդեն բավական է հաստատելու ասածիս անհրաժեշտությունը։ Այդ բացը պետք է լրացնել որակյալ կոնտենտով։ Հասկանում եմ նաև, որ ասածս շատ աշխատատար է և բարդ իրագործելի՝ հատկապես,
որ գործող իշխանություններին դա բացարձակ ձեռնտու չէ»։


 Պիտակներ
         Արսեն Ջուլֆալակյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb