TRT-ի հաղորդավարուհին ուշագնաց է եղել ուղիղ եթերում (տեսանյութ)

Աշխարհ 31.08.2020   16:00   68

Թուրքիայում օգոստոսի 30-ին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Թուրքիայի պետական ռադիոհեռուստաընկերությունը (TRT) Անկարայի Քոջաթեփեի բարձունքից ուղիղ եթեր է հեռարձակել: 

Շոգ եղանակի և 4 ժամ անընդմեջ հեռարձակման պատճառով TRT-ի լրագրող, հաղորդավար Նիլգյուն Բալքաչի ինքնազգացողությունը վատացել է և վերջինս ուշագնաց է եղել:

Նրան անմիջապես օգնության են հասել օպերատորները:

Բալքաչն ուղիղ եթերի ժամանակ մինչ վայր ընկնելն ասել է. «Ծանր պայմաններում ենք հեռարձակումն իրականացնում: Այստեղ շոգ եղանակ է»: 

Աղբյուրը՝ ermenihaber.am



 Պիտակներ
         հաղորդավարուհի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb