«Թռիչքներ» աղավնու բնի վրայով…

Իրադարձային 01.08.2019   10:21   176
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մայրաքաղաք Երևանի Արաբկիր համայնքի Վիկտոր Համբարձումյան (նախկին Գայդարի) փողոցի 6-րդ և 7-րդ շենքերի բնակիչները, մեղմ ասած, կրակն են ընկել: Այս անգամ՝ փետրավորների, իսկ ավելի ստույգ՝ խաղաղության խորհրդանիշ աղավնիների «ձեռքը»:

Շենքերից մեկի հարևանությամբ գտնվող ավտոտնակներից մեկի գլխին մի խումբ աղավնիներ՝ երիտասարդ «բնասերների» կողմից «բնակարան» են ստացել: Ու որպեսզի «բնակարանամուտը» շուքով լինի, բարեկամությունը հաստատուն, իսկ երջանկությունն էլ կատարյալ (այս դեպքում՝ երկուստեք), տեղաբնակ թռչնասերներն իրենք էլ են որոշել ըմբոշխնել իրենց թևավոր բարեկամների ընկերակցությունը: Նրանք հենց այդտեղ բազմոց ու ամառային շոգ օրերին տապից հովանալու պարագաներ են տեղադրել: Շենքերի բնակիչները այս «միությանը» ըմբռնումով են մոտեցել այնքան ժամանակ, քանի դեռ թռչնաբույնը հավաքատեղիի չի վերածվել: Իրենց «ուրախությունը» հոմերական քրքիջի վերածած երիտասարդները սկսել են բարձրաձայն հայհոյել ու նեղացնել բակերի երեխաներին, ինչն էլ անասելի զայրացրել է շենքերի բնակիչներին: Նրանք ստեղծված տհաճ իրավիճակից դուրս գալու նպատակով՝ երկու ամիս առաջ բողոք-նամակով դիմել են Արաբկիրի թաղապետարան: Ապարդյուն: Թաղապետարանի ներկայացուցիչները խոստացել են խնդրին ընթացք տալ և մեկ շաբաթից հարցը կարգավորել, բայց այդպես էլ ոչինչ չեն արել: Ճարահատ բնակիչները մեկ ամիս առաջ էլ դիմել են նաև քաղաքապետարան: Նորից՝ «ձայն բարբառո հանապատի»...

Փորձության հերթը իրավապահներինն է…


 Լուսանկարներ


 Պիտակներ
         բողոք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon