Լավ կինո․ «Թռիչք կկվի բնի վրայով» (ԱՄՆ, 1975)

Cinema 12.07.2020   23:00   6351

Ազատազրկումից խուսափելու համար Ռենդլ Պատրիկ ՄըքՄերֆին իրեն ձևացնում է խելագար և հայտնվում է հոգեբուժական հիվանդանոցում, որտեղ ամեն ինչ կառավարում է դաժան բուժքույր Միլդրեդ Ռեթչեդը: Ռենդլին զարմացնում է այն, թե ինչպես և ինչու են հիվանդները համակերպվում այստեղ տիրող իրերի դրության հետ, ավելին` շատերը միտումնավոր են եկել հիվանդանոց` արտաքին աշխարհից փախչելու համար: Նա որոշում է ապստամբել: Եվ ապստամբում է միայնակ... 

  • անվանումը բնագրում՝ One Flew Over the Cuckoo's Nest,
  • թողարկման տարեթիվը՝ 1975,
  • երկիրը՝  ԱՄՆ,
  • ռեժիսոր՝ Միլոշ Ֆորման,
  • սցենարի հեղինակներ՝ Լորենս Հաուբեն, Բո Գոլդմեն, Կեն Կիզի, Դեյլ Վասերման,
  • երգահան՝ Ջեք Նիցշե,
  • գլխավոր դերերում՝  Ջեք Նիքոլսոն, Լուիզա Ֆլեթչեր, Ուիլյամ Ռեդֆիլդ, 
  • ժանրը՝ դրամա, 
  • բյուջե՝ $108.981.275,
  • տարիքային սահմանափակում՝ 16+,
  • տևողությունը՝ 2 ժամ 13 րոպե / 133 րոպ.։

Ֆիլմը դիտեք այստեղ:


ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

  • Ֆիլմը նկարահանվել է Կեն Կիզիի համանուն վեպի հիման վրա: Կիզին վեպը մտահղացել է վետերանների հոսպիտալում աշխատելու ժամանակ: 
  • Կինոընկերություններից ոչ մեկը երկար ժամանակ չէր ցանկանում ֆինանսավորել նախագիծը` այն համարելով կասկածելի ու ոչ եկամտաբեր: 
  • 3 մլն դոլար բյուջեով նկարահանված այս ֆիլմի շահույթը կազմել է 109 մլն դոլար:
  • Հոլիվուդյան դերասաններ Դենի Դե Վիտոյի, Վինսենթ Սկյավելլիի, Բրեդ Դուրիֆի և Քրիստոֆեր Լլոյդի համար այս ֆիլմը նորամուտային էր, ինչը և դարձավ նրանց համար շատ հաջողակ գործոն իրենց հետագա ֆիլմերի համար, իսկ Ջեք Նիկոլսոնը, ով մինչ այս 4 անգամ արդեն ներկայացվել էր Օսկարի, հենց ՄակՄյորֆիի դերի համար ստացավ իր առաջին Օսկարը։
  • Գլխավոր դերի համար բացի Ջեք Նիկոլսոնից քննարկվել են նաև Մառլոն Բրանդոյի, Ջեյմս Կանի, Ջին Հեքմենի և Բերտ Ռեյնոլդսի թեկնածությունները։
  • Բուժքույր Ռետչեդի դերի համար սկզբում քննարկվում էին Ջերալդինա Պեյջի, Էնն Բաքրոֆթի և Էլլեն Բերստինի թեկնածությունները, սակայն նկարահումներից ընդամենը մեկ շաբաթ անց դերը բաժին հասավ Լուիզա Ֆլեթչերին, ում համար դերը դարձավ աստղային և նրա խաղացած բոլոր դերերից ամենանշանավորը։
  • Ֆիլմի էկրանավորման արտոնագիրը դեռ 1962 թվականից պատկանում էր Քըրք Դուգլասին, սակայն նախագիծը սկսում է նրա որդին՝ Մայքլ Դուգլասը, իսկ Քըրք Դուգլասը, այնուամենայնիվ, ֆիլմի շահույթից ստանում է տոկոսներ։ Նա նաև ցանկանում էր դեր ունենալ ֆիլմում, սակայն տարիքի պատճառով դա նրան չի հաջողվում։

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Ընդհանուր առմամբ ֆիլմը ստացել է 29 կինոմրցանակ և ներկայացված է եղել ևս 11 մրցանակների, որոնցից են.

  • Օսկար- 9 անվանակարգերում, ստացել 5,
  • Լավագույն ֆիլմ - Մայքլ Դուգլաս, Սաուլ Զեյնց,
  • Լավագույն ռեժիսոր - Միլոշ Ֆորման,
  • Լավագույն դերասան - Ջեք Նիկոլսոն,
  • Լավագույն դերասանուհի - Լուիզա Ֆլեթչեր,
  • Լավագույն սցենար - Լոուրենս Հաուբեն, Բո Գոլդման,
  • Ոսկե Գլոբուս - ներկայացվել 6 անվանակարգերում և ստացել է 6 մրցանակ,
  • BAFTA - ներկայացվել է 11 անվանակարգերում, ստացել 6,
  • ստացել է նաև Սեզար, Գրեմմի:

Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված տարբեր ցուցակներում ֆիլմը գրավում է

  • Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկ - 1997 թվականին 20-րդ, իսկ 2006 թվականին 33-րդ,
  • Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկ - բուժքույր Ռետչեդ 5-րդ տեղ որպես բացասական հերոս,
  • Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 17-րդն է,
  • 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի) ցանկում ֆիլմը 8-րդն է:



 Պիտակներ
         Լուիզա Ֆլեթչե, Լավ Կինո, 1975, Ջեք Նիքոլսոն, Միլոշ Ֆորման, դրամա, 16+


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb